Մարտի 25-ին Հայաստանի ազգային հավաքականը, ինչպես ավելի վաղ հայտնել էինք, մեկնել է Պրահա, որտեղ մարտի 26-ին ընկերական հանդիպում կանցկացնի Չեխիայի ընտրանու հետ:
ՀՖՖ մամուլի քարտուղարության հաղորդմամբ՝ թիմի հետ Չեխիա չեն մեկնել Էդգար Փիլոյանը, որը միացել է Հայաստանի Մ-21 հավաքականին, և Էդգար Գրիգորյանը՝ վիզայի հետ կապված խնդրի պատճառով: Փոխարենը, Հայաստանի Մ-21 հավաքականից ազգային թիմին է միացել կիսապաշտպան Տիգրան Ավանեսյանը:
Այսպիսով, Հայաստանի ազգային հավաքականը Չեխիա է մեկնել հետևյալ կազմով.
Դարպասապահներ
Օգնյեն Չանչարևիչ — «Նոա»
Արսեն Բեգլարյան — «Արարատ-Արմենիա»
Ստանիսլավ Բուչնև — «Փյունիկ»
Պաշտպաններ
Վարազդատ Հարոյան — «Ցինդաո Ուեստ Քոսթ» (Չինաստան)
Անդրե Կալիսիր — «Բրոմապոյկարնա» (Շվեդիա)
Գեորգի Հարությունյան — «Կրասնոդար» (Ռուսաստան)
Ստյոպա Մկրտչյան — «Օսիեկ» (Խորվաթիա)
Կամո Հովհաննիսյան — «Արարատ-Արմենիա»
Սերգեյ Մուրադյան — «Նոա»
Ժիրայր Մարգարյան — «Ուրարտու»
Էրիկ Փիլոյան — «Ուրարտու»
Կիսապաշտպաններ/Հարձակվողներ
Էդուարդ Սպերցյան — «Կրասնոդար» (Ռուսաստան)
Էդգար Սևիկյան — «Ֆերենցվարոշ» (Հունգարիա)
Վահան Բիչախչյան — «Պոգոն» (Լեհաստան)
Նարեկ Գրիգորյան — «Ֆարուլ» (Ռումինիա)
Հովհաննես Հարությունյան — «Փյունիկ»
Դավիդ Դավիդյան – «Փյունիկ»
Արթուր Սերոբյան — «Արարատ-Արմենիա»
Տիգրան Ավանեսյան — «Բալթիկա» (Ռուսաստան)
Արթուր Միրանյան — «Նոա»
Հրանտ-Լեոն Ռանոս — «Բորուսիա» (Մյոնխենգլադբախ, Գերմանիա)
Նորբերտո Բրիասկո Բալեկյան — «Բոկա Խունիորս» (Արգենտինա)
Լուկաս Սելարայան — «Ալ-Ֆաթեհ» (Սաուդյան Արաբիա)