«Ալ-Նասրի» և Իսպանիայի հավաքականի կենտրոնական պաշտպան Այմերիկ Լապորտը բացատրել է, թե ինչու չի կարողացել մնալ «Մանչեսթեր Սիթիում»։
«Ես երկու տարի խաղացել եմ մի դիրքում, որտեղ չէի ցանկանում խաղալ: Երբ անցնում է մեկ կամ երկու տարի, և դու չես խաղում քո իդեալական տեղում, դա մի փոքր հիասթափեցնող է, քանի որ դու լավագույնս հանդես չես գալիս:
Դուք կարող եք ցանկացած ջանք գործադրել: Ես սովոր եմ խաղալ կենտրոնական պաշտպանի դիրքում, ոչ թե եզրում: Սա ինձ համար իդեալական դիրք չէ: Բացի այդ, թիմում գտնվելուս վերջին երեք տարիներին շատ այլ կենտրոնական պաշտպաններ եկել, ուստի ժամանակն էր հեռանալ»,- Լապորտայի խոսքն է մեջբերել Manchester Evening News-ը:
Հիշեցնենք, որ 2023 թվականի օգոստոսին Լապորտը պայմանագիր էր կնքել սաուդյան «Ալ-Նասր» ակումբի հետ։ Այս մրցաշրջանում պաշտպանն անցկացրել է 30 հանդիպում, որոնցում դարձել է 2 գոլի և մեկ գոլային փոխանցման հեղինակ։