«Լիվերպուլի» կիսապաշտպան Հարվի Էլիոթն ասել է, որ սովորում է իր ավելի փորձառու թիմակիցներից:
«Մենք անհավանական խաղացողներ ունենք: Նրանք օրինակ են ծառայում, և ես փորձում եմ սովորել նրանցից: Ես հետևում եմ, թե ինչ են անում թիմակիցներս։ Ես ցանկանում եմ այս փորձը կիրառել ապագայում»,- Էլիոթի խոսքն է մեջբերել SWM-ը։
Այս մրցաշրջանում 20-ամյա անգլիացին բոլոր մրցաշարերում անցկացրել է 24 հանդիպում՝ դառնալով 2 գոլի և 3 գոլային փոխանցման հեղինակ։
28 տուրից հետո «Լիվերպուլը» 64 միավորով Պրեմիեր լիգայի մրցաշարային աղյուսակի 2-րդ տեղում է։