Նախկին հարձակվող Ֆերնանդո Տորեսը ասել է, թե ինչ է մտածում Լևերկուզենի «Բայերի» գլխավոր մարզիչ Խաբի Ալոնսոյի որակների մասին։
Իսպանացիները երկու մրցաշրջան միասին խաղացել են «Լիվերպուլում», ինչպես նաև ազգային թիմում։
«Կարծում եմ՝ նա լավ է գործում, նա անհավանական խաղացող էր և արդեն ֆանտաստիկ մարզիչ։ Խաբին լավ տղա է, մենք ընկերներ ենք։ Հուսով եմ՝ նրա համար ամեն ինչ հիանալի կլինի։
Նրա թիմը ֆանտաստիկ մրցաշրջան է անցկացնում՝ չպարտվելով ոչ մի խաղում։ Նրան փայլուն ապագա է սպասվում»,- Տորեսի խոսքերն է մեջբերում Liverpool Echo-ն: