Ավստրիացի կիսապաշտպան Քրիստոֆ Բաումգարտները խփել է ազգային հավաքականների խաղերի պատմության մեջ ամենաարագ գոլը։
Մարտի 23-ին Սլովակիայի դեմ ընկերական խաղում ֆուտբոլիստը գոլի հեղինակ է դարձել հանդիպման վեցերորդ վայրկյանին։
Բաումգարտները գերազանցել է ռեկորդը, որը նախկինում պատկանում էր Գերմանիայի հավաքականի հարձակվող Լուկաս Պոդոլսկուն։
2013 թվականի մայիսի 29-ին նա գոլ խփեց Էկվադորի դեմ ընկերական խաղի 7-րդ վայրկյանին (4:2)։