Իռլանդիայի և Բելգիայի հավաքականները ոչ-ոքի են ավարտել ընկերական խաղը, որը կայացել է Իռլանդիայի մայրաքաղաք Դուբլինում՝ «Ավիվա» մարզադաշտում։ Հանդիպմանը ներկա է եղել 51700 հանդիսական։ Երկրպագուները, սակայն, այդպես էլ դարպասի գրավման ականատես չեն եղել՝ 0:0:
27-րդ րոպեին 19-ամյա իռլանդացի հարձակվող Էվան Ֆերգյուսոնը չի կարողացել անվրեպ իրացնել 11-մետրանոցը։ Տանտերերը 11 հարված են կատարել բելգիացիների դարպասին (դրանցից մեկը՝ դարպասին), Բելգիայի հավաքականը պատասխանել է ութով (2-ը՝ դարպասին):
Հաջորդ ընկերական հանդիպումը իռլանդացիները կանցկացնեն մարտի 26-ին Շվեյցարիայի հավաքականի հետ։ Նույն օրը Բելգիայի հավաքականը Լոնդոնի «Ուեմբլի» մարզադաշտում կհանդիպի Անգլայի ընտրանու հետ։
Զուգահեռաբար ընթացող խաղում Ավստրիայի հավաքականը 2:0 հաշվով հյուրընկալվելիս հաղթել է Սլովակիային: