Անգլիայի ֆուտբոլային լիգան (EFL) հայտարարել է որոշան մասին՝ 50 միլիոն ֆունտ տրամադրել իր հովանու ներքո գործող ակումբներին, որպեսզի վերջիններս ֆինանսական աջակցություն ցուցաբերվի կորոնավիրուսի համաճարակի ընթացքում:
Գումարը բաժանվելու է Չեմպիոնշիփի, Առաջին և Երկրորդ լիգաներում հադես եկող 72 ակումբների միջև: Գումարը ներառում է խաղացողներին բոնուսային վճարումների վաղաժամ մարումը:
Ակումբները կկարողանան նաև դիմել առաննց տոկոսի վարկի համար՝ համապատասխանաբար 584 հազար ֆունտ (Չեմպիոնշիփ), 183 հազար ֆունտ (Առաջի լիգա) և 120 հազար ֆունտ (Երկրորդ լիգա) ստանալու համար: