Մադրիդի «Ռեալի» նախագահ Ֆլորենտինո Պերեսը ցանկանում է իր թիմում տեսնել «Մանչեսթեր Յունայթեդի» ֆուտբոլիստին:
Defensa Central-ի տեղեկություններով՝ «արքայական ակումբի» ղեկավարը հետաքրքրված է Ալեխանդրո Գարնաչոյի տրանսֆերով։ Աղբյուրը հայտնում է, որ ապրիլի 17-ին Պերեսը նախատեսում է անձամբ հանդիպել ֆուտբոլիստի հետ ու բանակցություններ վարել։
Չեմպիոնների լիգայի քառորդ եզրափակիչում այդ օրը Մադրիդի «Ռեալը» արտագնա խաղում կխաղա «Մանչեսթեր Սիթիի» հետ։
19-ամյա Ալեխանդրոն ԱՊԼ-ում ընթացիկ մրցաշրջանում դարձել է 5 գոլի և 3 գոլային փոխանցման հեղինակ։