ՊՍՎ-ի և Բելգիայի հավաքականի վինգեր Ժոան Բակայոկոն առաջիկա ամառային տրանսֆերային պատուհանի ժամանակ կարող է փոխել ակումբային գրանցումը։ Այս մասին հայտնել է լրագրող Պատրիկ Բերգերը:
Աղբյուրի համաձայն՝ ֆուտբոլիստի ծառայություններով հետաքրքրված են այնպիսի թոփ-ակումբներ, ինչպիսիք են «Չելսին», «Մանչեսթեր Սիթին», «Լիվերպուլը», ՊՍԺ-ն և Դորտմունդի «Բորուսիան»:
Այս թիմերի ներկայացուցիչներն իրենց առաջարկն են պատրաստում ՊՍՎ-ի ղեկավարությանը։ Նշվում է, որ Էյնդհովենի թիմի ղեկավարներն իրենց ֆուտբոլիստի տրանսֆերային արժեքը գնահատում են 50-60 միլիոն եվրո:
Բակայոկոն ՊՍՎ համակարգում է 2019 թվականից։