Հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուն չի ընդգրկվել Պորտուգալիայի հավաքականի կազմում Շվեդիայի հավաքականի հետ ընկերական հանդիպմանը մասնակցելու համար, հայտնում է Պորտուգալիայի հավաքականի պաշտոնական կայքը։
Նշվում է, որ Ռոնալդուն Պորտուգալիայի հավաքականին կմիանա Սլովենիայի հետ ընկերական խաղից առաջ։
Ավելի վաղ հաղորդվում էր, որ 39-ամյա Ռոնալդուն հրավիրվել է Պորտուգալիայի հավաքական՝ Շվեդիայի ու Սլովենիայի հետ ընկերական խաղերի համար։
Պորտուգալիա — Շվեդիա հանդիպումը կկայանա մարտի 21-ին։