Ֆուտբոլի Անգլիայի առաջնությունում «Նոթինգհեմ Ֆորեսթը» կզրկվի չորս միավորից։ Այս մասին հայտնում է The Guardian-ը։
Աղբյուրի համաձայն՝ Պրեմիեր լիգան չորս միավոր կհանի թիմից՝ ֆինանսական կանոնների խախտման պատճառով։ Հստակեցվում է, որ պաշտոնական հայտարարությունը կլինի այսօր՝ մարտի 18-ին։ Անգլիական ակումբն իր հերթին արդեն պատրաստվում է բողոքարկում ներկայացնել։
Նշենք, որ «Նոթինգհեմ Ֆորեսթն» այժմ ունի 25 միավոր: Թիմը զբաղեցնում է Անգլիայի Պրեմիեր լիգայի մրցաշարային աղյուսակի 17-րդ հորիզոնականը: Այսպիսով, միավորներ հանելը կհանգեցնի նրան, որ թիմը 17-րդ տեղից կիջնի 18-րդ, այսինքն՝ կհայտնվի անկման գոտում: