«Բավարիայի» սպորտային տնօրեն Քրիստոֆ Ֆրոյնդը Գերմանիայի առաջնության 26-րդ տուրի «Դարմշտադտի» հետ հանդիպումից հետո (5:2) խոսել է Հարի Քեյնի մասին։ Հարձակվողը վնասվածք է ստացել հանդիպման վերջնամասում։
Հարձակվողը կմիանա Անգլիայի հավաքականին։
«Նա կհետազոտվի Անգլիայում: Այնտեղ կան բժիշկներ, որոնց կարող եք վստահել: Այս հարցում մենք սերտ համագործակցության մեջ ենք լինելու։ Հարրին ռիսկի չի դիմի»,- Ֆրոյնդի խոսքն է մեջբերել Bild-ը։
Անգլիայի հավաքականը մարտի 23-ին և 26-ին ընկերական հանդիպումներ կանցկացնի Բրազիլիայի և Բելգիայի հավաքականների հետ։
30-ամյա Քեյնն ընթացիկ մրցաշրջանում մյունխենցիների կազմում անցկացրած 35 խաղում դարձել է 37 գոլի և 12 գոլային փոխանցման հեղինակ: