Դորտմունդի «Բորուսիայի» հարձակվող Դոնել Մալենը կարող է կարիերան շարունակել Անգլիայում, հայտնում է լրագրող Քրիստիան Ֆալկը։
Աղբյուրի համաձայն՝ «Մանչեսթեր Յունայթեդը» հետաքրքրված է 25-ամյա հոլանդացու ծառայություններով և պատրաստ է գործարքի մեջ ներառել Ջեյդոն Սանչոյին, որը վարձավճարով հանդես է գալիս գերմանական թիմում։
Բացի «կարմիր սատանաներից», դորտմունդցիների հարձակվողի շուրջ տիրող իրավիճակին ակտիվորեն հետևում են նաև «Արսենալը» և «Լիվերպուլը»:
Մալենը «Բորուսիայում» հանդես է գալիս 2021 թվականի հուլիսից։ 2023/24 մրցաշրջանում նա ակումբի կազմում անցկացրել է 33 հանդիպում բոլոր մրցաշարերում, դարձել 13 գոլի և 5 գոլային փոխանցման հեղինակ։ Նրա պայմանագիրը նախատեսված է մինչև 2026 թվականի հունիսի 30-ը:
Transfermarkt պորտալը ֆուտբոլիստի արժեքը գնահատում է 35 միլիոն եվրո։