Իսպանացի թենիսիստ Կարլոս Ալկարասն Ինդիան Ուելսի մրցաշարի եզրափակիչում հաղթեց ռուս թենիսիստ Դանիլ Մեդվեդևին 6:7 (5:7). 1:6 հաշվով։
Հանդիպման տևողությունը 1 ժամ 44 րոպե էր։
Այսպիսով, Ալկարասին հաջողվեց պաշտպանել իր տիտղոսը Ինդիան Ուելսում։ Անցած տարի իսպանացին մրցաշարի վճռորոշ խաղում հաղթել էր նույն Մեդվեդևին։
Ավելացնենք, որ անձնական դիմակայություններում հաշիվը դարձավ 4-2՝ հօգուտ իսպանացու։
Եզրափակչում հաղթելու համար Ալկարասը կստանա 1,1 մլն դոլար և 1000 վարկանիշային միավոր։