Անգլիայի գավաթի խաղարկության քառորդ եզրափակիչում «Մանչեսթեր Յունայթեդը» հյուրընկալել էր «Լիվերպուլին»։ Հանդիպումն ավարտվեց տանտերերի հաղթանակով՝ 4։3 հաշվով։
Խաղի հիմնական ժամանակն ավարտվեց 2։2 հաշվով։ 10-րդ րոպեին Սքոթ Մաքթոմինեյն առաջ մղեց ՄՅՈւ-ին։ Առաջին կեսի վերջնամասում հյուրերը 2 գոլ խփեցին․ աչքի ընկան Ալեքսիս Մակալիսթերն ու Մոհամեդ Սալահը։
87-րդ րոպեին Անտոնին հավասարեցրեց խաղի հաշիվը։
Լրացուցիչ ժամանակի առաջին կեսի վերջնամասում «Լիվերպուլին» առաջ մղեց Հարվի Էլիոթը։ 2-րդ կեսում ՄՅՈւ-ից աչքի ընկան Մարկուս Ռեշֆորդն ու Ամադ Դիալոն։