Պրոֆեսիոնալ թենիսի տղամարդկանց և կանանաց ասոցիացիաները հանդես են եկել պաշտոնական հայտարարությամբ մրցաշրջանի՝ ևս երկու ամիսների չեղարկման կապակցությամբ։
Այսպիսով, կորոնավիրուսի կանխարգելման նպատակով համատեղ որոշմամբ՝ մինչև հունիսի 7-ը չեղարկվում են ATP-ի և WTA-ի բոլոր մրցաշարերը։ Սա նշանակում է, որ մրցաշրջանի գրունտի հատվածը ընդհանրապես չի կայանա։
Չեղարկվում են Մադրիդի և Հռոմի Մասթերսները, Մյունխենի, Էստորիլի, Ժնևի և Լիոնի մրցաշարերը։ WTA-ից հետաձգվում են Ստրասբուրգի և Ռաբաթի մրցաշարերը։
Ավելի վաղ հետաձգվել էր Ռոլան Գարոսը։ Այն անցկացվելու է սեպտեմբերի 20-ից հոկտեմբերի 4-ը։