Իտալացի մասնագետ Ռոբերտո Մանչինին, ով ներկայումս զբաղեցնում է Սաուդյան Արաբիայի հավաքականի գլխավոր մարզչի պաշտոնը, կարող է վերադառնալ ակումբային մակարդակով աշխատանքի։
Այս մասին հայտնում է Onefootball-ը։ Աղբյուրի համաձայն՝ մարզիչն ունի Անգլիայի Պրեմիեր լիգայում աշխատելու տարբերակ։
Ռոբերտոյի ծառայություններով հետաքրքրված է «Նյուքասլը»։ 28 տուրերի արդյունքներով «կաչաղակները» Պրեմիեր լիգայի մրցաշարային աղյուսակում զբաղեցնում են միայն տասներորդ տեղը։
Թիմը ներկայումս մարզում է Էդի Հաուն։ Հիշեցնենք, որ Մանչինին ժամանակին աշխատել է «Մանչեսթեր Սիթիում»։ Նրա գլխավորությամբ թիմը նվաճել է չեմպիոնական տիտղոսը։