Ինչպես հայտնում է EL Nacional-ը, «Արսենալի» ղեկավարությունը պատրաստ է կատարել Միկել Արտետայի ցանկությունը՝ ձեռք բերելու «Ռեալի» ֆուտբոլիստին։
Խոսքը Բրահիմ Դիասի մասին է։ Անգլիական ակումբը կփորձի տրանսֆերը ձևակերպել առաջիկա ամռանը։
Աղբյուրի համաձայն՝ «Արսենալը» պատրաստ է առավելագույնը 60 միլիոն եվրո վճարել այս տրանսֆերի համար։ Նշվում է, որ այս գործարքը կարող է հետաքրքրել և՛ Մադրիդի «Ռեալին», և՛ ֆուտբոլիստին:
Արտետան ժամանակին արդեն աշխատել է այդ ֆուտբոլիստի հետ, երբ նա հանդես էր գալիս «Մանչեսթեր Սիթիի» համակարգում: