«Լուտոն Թաունի» 31-ամյա կիսապաշտպան Լյուկ Բերին իր թիմի կազմում գոլի հեղինակ է դարձել անգլիական չորս տարբեր դիվիզիոններում։
Նա դարձավ Անգլիայում առաջին ֆուտբոլիստը առնվազն 2004/2005 մրցաշրջանից ի վեր (երբ սկսել են վարել նման վիճակագրություն), ով գոլ է խփել մեկ ակումբի կազմում Անգլիայի Պրեմիեր լիգայում, Չեմպիոնշիփում, Լիգա 1-ում և Լիգա 2-ում:
Երեկ՝ մարտի 16-ին, Ֆուտբոլի Անգլիայի առաջնության 29-րդ տուրի հանդիպման 89-րդ րոպեին Լյուկ Բերին խփեց իր դեբյուտային գոլը Պրեմիեր լիգայում «Նոթինգհեմ Ֆորեսթի» դեմ խաղում։
Այս գոլի շնորհիվ «Լուտոնը» ոչ-ոքի է գրանցել: Հանդիպումն ավարտվել է 1-1 հաշվով։