«Վալենսիայի» դարպասապահ Գիորգի Մամարդաշվիլին կարող է կարիերան շարունակել «Նյուքասլում», հայտնում է The Times-ը։
Աղբյուրի համաձայն՝ «Նյուքասլի» գլխավոր մարզիչ Էդի Հաուին տպավորել է 23-ամյա ֆուտբոլիստի խաղը։ Ֆուտբոլիստի մասնակցությամբ հանդիպումները բազմիցս դիտել են անգլիական ակումբի սկաուտները։
Սպասվում է, սակայն, որ Մամարդաշվիլիի համար պայքարում «Նյուքասլին» մրցակցություն է սպասվում այլ ակումբների կողմից։
Դարպասապահը «Վալենսիայում» հանդես է գալիս 2021 թվականից։