«Բրենտֆորդի» հարձակվող Այվեն Տոուինիին հարցրել են, թե որն է լինելու իր համար իդեալական սցենար ամառային տրանսֆերային պատուհանի համար:
«Եթե Բրենտֆորդը վաճառի իմ տրանսֆերը, ապա նա կվաստակի իր գումարը, իսկ ես կգնամ «Ռեալ», և ամեն ինչ լավ կլինի»,- Տոունիի խոսքերը մեջբերում է լրագրող Ֆաբրիցիո Ռոմանոն։
Հիշեցնենք, որ ավելի վաղ ԶԼՄ-ներում տեղեկություն էր հայտնվել, որ 28-ամյա ֆուտբոլիստով հետաքրքրված են Լոնդոնի «Արսենալն» ու «Չելսին»։
Այս մրցաշրջանում հարձակվողը բոլոր մրցաշարերում մասնակցել է ինը հանդիպման, որոնցում դարձել է չորս գոլի հեղինակ։