«ՌԲ Լայպցիգի» ֆուտբոլիստ Տիմո Վերները, ով վարձավճարով հանդես է գալիս «Տոտենհեմի» կազմում, կարող է կարիերան շարունակել անգլիական մեկ այլ ակումբում։
Լոնդոնյան ակումբը գերմանացի ֆուտբոլիստին վարձակալել է մինչև ընթացիկ մրցաշրջանի ավարտը՝ 17 միլիոն եվրոյով ամբողջական տրանսֆերը գնելու հնարավորությամբ։ «Տոտենհեմը» դեռ որոշում չի կայացրել 28-ամյա հարձակվողի ապագայի վերաբերյալ։
Ինչպես տեղեկացնում է Fichajes-ը, ֆուտբոլիստի ծառայություններով հետաքրքրված է Պրեմիեր լիգայի մեկ այլ ներկայացուցիչ՝ «Մանչեսթեր Յունայթեդը»:
Մանկունիանցիները կարող են ձեռք բերել գերմանացու տրանսֆերն առաջիկա ամռանը, եթե լոնդոնցիները նախապես չավարտեն գործարքը: Տիմո Վերները «Տոտենհեմի» կազմում ութ խաղում դարձել է երկու գոլի և երկու գոլային փոխանցման հեղինակ։