«Մանչեսթեր Սիթին» պատրաստ է 115 միլիոն եվրոյի առաջարկ անել «Նյուքասլի» հենակետային կիսապաշտպան Բրունո Գիմարայեսի տրանսֆերը ձեռք բերելու համար։ Այս մասին հայտնում է AS-ը։
Աղբյուրի համաձայն՝ «քաղաքաբնակներն» արդեն կապ են հաստատել բրազիլացի ֆուտբոլիստի ներկայացուցիչների հետ՝ նրա հնարավոր տրանսֆերը քննարկելու համար։
Հաղորդվում է, որ «Մանչեսթեր Սիթին» ակնկալում է, որ կվճարի 115 միլիոն եվրո տրանսֆերի համար։
Այս մրցաշրջանում Գիմարայեսը բոլոր մրցաշարերում դարձել է 3 գոլի և 7 գոլային փոխանցման հեղինակ։ Ֆուտբոլիստի ներկայիս աշխատանքային պայմանագիրն ակումբի հետ նախատեսված է մինչև 2028 թվականի ամառը: