Այսօր՝ մարտի 15-ին, ՈՒԵՖԱ-ի շտաբ-բնակարանում՝ Նիոնում (Շվեյցարիա), տեղի է ունեցել նաև Եվրոպայի լիգայի 1/4 եզրափակչի վիճակահանությունը։ Վիճակահանության արդյունքում ձևավորվել են քառորդ եզրափակիչի հետևյալ զույգերը.
«Միլան» – «Ռոմա»
«Լիվերպուլ» — «Ատալանտա»
«Բայեր Լևերկուզեն» — «Վեսթ Հեմ»
«Բենֆիկա» — «Մարսել»
Եվրոպա լիգայի 1/4 եզրափակիչի առաջին հանդիպումները կկայանան ապրիլի 11-ին, իսկ պատասխան խաղերը՝ ապրիլի 18-ին։ Եվրոպայի լիգայի եզրափակիչը կկայանա մայիսի 22-ին Դուբլինի (Իռլանդիա) «Ավիվա» մարզադաշտում։