Այս շաբաթ կայացան Չեմպիոնների լիգայի, Եվրոպա լիգայի և Կոնֆերենցինաեր լիգայի 1/8 եզրափակիչների պատասխան հանդիպումները։
Անգլիայից 5 ակումբներ կմասնակցեն եվրագավաթների քառորդ եզրափակիչներին. սա ներկայումս լավագույն ցուցանիշն է («Մանչեսթեր Սիթին», «Արսենալը», «Լիվերպուլը», «Վեսթ Հեմը» և «Աստոն Վիլան»):
Իտալիան եվրոպական մրցաշարերի այս փուլում կներկայացվի 4 թիմով («Միլան», «Ատալանտա», «Ռոմա», «Ֆիորենտինա»):
Իսպանիայից երեք ակումբներ դուրս եկան քառորդ եզրափակիչ (Ռեալ, Բարսելոնա և Ատլետիկո): Նույնքան մասնակիցներ կներկայացնեն Գերմանիան (Բավարիան, Բորուսիան, Բայերը) և Ֆրանսիան (ՊՍԺ-ն, Մարսելը, Լիլը)։