Եվրոպա լիգայի 1/8 եզրափակիչի պատասխան խաղում «Բայերն» ընդունել էր «Քարաբաղին»։ Առաջին խաղն ավարտվել էր 2։2 հաշվով։ Պատասխան խաղում լևերկուզենյան թիմը քամբեք իրականացրեց՝ հաղթելով 3։2 հաշվով։
Հյուրերը 58-րդ րոպեին բացեցին հաշիվը, 4 րոպե անց մնացին 10 հոգով, սակայն կարողացան ևս մեկ գոլ խփել։
Խաբի Ալոնսոյի գլխավորած թիմի կազմում 72-րդ րոպեին հաշիվը կրճատեց Ջերեմի Ֆրիմպոնգը։ 90+3-րդ րոպեին Պատրիկ Շիկը հավասարեցրեց խաղի հաշիվը, իսկ 4 րոպե անց դարձավ դուբլի հեղինակ։