ԵԼ 1/8 եզրափակչի պատասխան խաղում «Միլանը» հյուրընկալվել էր Պրահայի «Սլավիային» և 3-1 հաշվով հաղթանակ տարավ։
20-րդ րոպեից տանտերերը խաղում էին 10 հոգով։
Միլանցիների կազմում աչքի ընկան Պուլիշիչը, Լոֆտուս-Չիկը և Լեաուն։
«Միլանը» ընդհանուր դիմակայությունում հաղթեց 7-3 հաշվով ու դուրս եկավ հաջորդ փուլ։