Այսօր կայացան Չեմպիոնների լիգայի 2023/24 մրցաշրջանի 1/8 եզրափակիչի վերջին հանդիպումները։
«Ատլետիկոն» և «Բորուսիան» նվաճեցին քառորդ եզրափակիչի ուղեգիր։ Այսպիսով, հայտնի են ՉԼ-ի հաջորդ փուլի բոլոր մասնակիցները․
«Մանչեսթեր Սիթի» (Անգլիա)
«Արսենալ» (Անգլիա)
«Ռեալ» (Իսպանիա)
«Բարսելոնա» (Իսպանիա)
«Ատլետիկո» (Իսպանիա)
«Բավարիա» (Գերմանիա)
«Բորուսիա» (Գերմանիա)
ՊՍԺ (Ֆրանսիա)
Քառորդ եզրափակիչի վիճակահանությունը տեղի կունենա մարտի 15-ին։ Մրցաշարի գործող չեմպիոնը «Մանչեսթեր Սիթին» է։