Այսօր՝ մարտի 12-ին, Դենվերում կայացավ կանոնավոր մրցաշրջանի (NBA) հանդիպումը, որտեղ հանդիպեցին տեղի Դենվեր Նագեթսն ու Տորոնտո Ռեփթորսը։ Տանտերերը հաղթեցին 125:119 հաշվով։
Հանդիպման ամենաարդյունավետ խաղացող է ճանաչվել «Դենվերի» կենտրոնական Նիկոլա Յոկիչը, ով դարձել է թրիփլ-դաբլի հեղինակ։ Նա իր ակտիվում ունի 35 միավոր, 17 անգամ տիրել է օղակից անդրադարձող գնդակին և կատարել 12 արդյունավետ փոխանցում։
NBA-ի մարտի 12-ի խաղային օրվա մյուս արդյունքները․
Դետրոյթ — Շարլոտ / 114:97.
Քլիվլենդ Կավալերս — Ֆենիքս Սանս / 111:117.
Չիկագո Բուլս – Դալաս Մավերիկս / 92:127.
Սան Անտոնիո Սփըրս – Գոլդեն Սթեյթ/ 102:112.
Պորտլենդ – Բոստոն Սելթիքս / 99:121.