«Բարսելոնան» ամենաշատն է վաստակել նախորդ մրցաշրջանում մարզաշապիկների վաճառքից։ Այս մասին հայտնում է Barca Times-ը։
Նախորդ մրցաշրջանում կատալոնացիները վաստակել են 179 միլիոն եվրո մարզաշապիկների վաճառքից։ Սա ամենաբարձր եկամուտն է բոլոր ակումբների շրջանում։
Մադրիդի «Ռեալը» 2-րդ տեղում է։ Ակումբը վաստակել է 155 միլիոն եվրո։ Լավագույն եռյակը եզրափակում է «Բավարիան»՝ 147 մլն եվրո։
Լավագույն հնգյակում ընդգրկվել են նաև «Լիվերպուլը» (132 միլիոն եվրո) և «Մանչեսթեր Յունայթեդը» (130 միլիոն):