Սլովակիայի առաջնության 22-րդ տուրի խաղում «Սլովանը» սեփական հարկի տակ հաղթել է Տրնավայի «Սպարտակին»։
Հանդիպումն ավարտվել է տանտերերի հաղթանակով՝ 2-0 հաշվով։
Սլովակիայի առաջնության գործող չեմպիոնի կազմում հանդիպմանը մեկնարկային րոպեներից մասնակցել է Տիգրան Բարսեղյանը, ով գոլային փոխանցում է կատարել այս խաղում․ սա թվով նրա 10-րդ գոլային փոխանցումն էր Սլովակիայի առաջնության ընթացիկ մրցաշրջանում։ Նա փոխարինվել է խաղավերջում։
«Սլովանը» 57 միավորով վստահորեն գլխավորում է առաջնության մրցաշարային աղյուսակը՝ 16 միավորի առավելություն ունենալով երկրորդ տեղում ընթացող «Ժիլինայի» նկատմամբ։