MLS-ի կանոնավոր առաջնության խաղում «Ինտեր Մայամին» սեփական հարկի տակ հաղթեց «Օռլանդոյին»՝ 5-0:
Տանտերերի կազմում երկուական գոլ խփեցին Լիոնել Մեսսին և Լուիս Սուարեսը, ևս մեկ գոլ խփեց Ռոբերտ Թեյլորը։
Սուարեսն առաջին անգամ գոլ խփեց «Ինտեր Մայամիի» կազմում MLS-ի շրջանակում, իսկ թե՛ նա, թե՛ Մեսսին նաև առաջին անգամ դուբլի հեղինակ դարձան MLS-ի մրցաշարում։
MLS-ի Արևելյան կոնֆերենցիայի մրցաշարային աղյուսակը գլխավորում է «Ինտեր Մայամին»՝ 3 խաղից հետո վաստակած 7 միավորով։