Բասկետբոլի Աշխարհի 2027 թվականի առաջնության նախընտրական առաջին փուլի շրջանակում բասկետբոլի Հայաստանի ազգային հավաքականը երկրորդ հանդիպումն անցկացրեց։ Կարեն Դեմիրճյանի անվան Մարզահամերգային համալիրում Հայաստանի ընտրանին 84։79 հաշվով հաղթեց Ալբանիայի հավաքականին։
Հանդիպման ամենաարդյունավետ բասկետբոլիստը Հայաստանի հավաքականի ներկայացուցիչ Անդրե Սպայթ Մկրտչյանն էր (17 միավոր)։
Հաջորդ հանդիպումը մեր հավաքականը կանցկացնի նոյեմբերի 24-ին՝ հյուրընկալելով Ավստրիայի ընտրանուն։