Ասիայի Չեմպիոնների լիգայի 1/8 եզրափակչի պատասխան խաղում «Ալ Նասրը» սեփական հարկի տակ հաղթեց «Ալ Ֆեյհային»։
Հանդիպումն ավարտվեց «Ալ Նասրի» հաղթանակով՝ 2-0 հաշվով։
Հանդիպման հաշիվը 17-րդ րոպեին բացեց Օտավիուն։ 86-րդ րոպեին Կրիշտիանու Ռոնալդուն կրկնապատկեց տանտերերի առավելությունը։
Առաջին հանդիպումը նույնպես ավարտվել է «Ալ Նասրի» հաղթանակով (1-0): Երկու հանդիպումների արդյունքներով Ռոնալդուի թիմը դուրս եկավ Ասիայի Չեմպիոնների լիգայի քառորդ եզրափակիչ, որտեղ կխաղա ԱՄԷ-ի «Ալ Այն» թիմի հետ։