Եվրոպայի փոխչեմպիոն ազատոճային Արման Անդրեասյանը Բուխարեստում ընթացող Ըմբշամարտի Եվրոպայի առաջնության կիսաեզրափակիչում մրցեց Հունգարիայի ներկայացուցիչ Մուսուկաևի հետ և 8-5 հաշվով գերկամային հաղթանակ տարավ, երբ պարտվում էր 0-5 հաշվով։
70կգ Անդրեասյանը քառորդ եզրափակչում 6:5 հաշվով առավելության էր հասել Ֆրանսիայի ներկայացուցիչ Սեյֆուլա Իտաևի նկատմամբ:
Հիշեցնենք՝ Արսեն Հարությունյանը դուրս է եկել մրցաշարի եզրափակիչ։