Ռուսաստանի Եկատերինբուրգ քաղաքում երեկ կայացել է հավակնորդների մրցաշարի բացման հանդիսավոր արարողությունը: Այդ մասին հայտնում է Հայաստանի շախմատի ֆեդերացիայի պաշտոնական կայքը։
ՖԻԴԵ-ն որոշել է չհետաձգել մրցաշարը, չնայած այն հանգամանքին, որ Ռուսաստանի Դաշնության կառավարությունը որոշում է կայացրել արգելել ՌԴ տարածքում բոլոր միջազգային մրցաշարերը։ Մրցաշարին մասնակցում են 8 շախմատիստ՝ Ֆաբիանո Կարուանան, Դին Լիժենը, Անիշ Գիրին, Ալեքսանդր Գրիշչուկը, Յան Նեպոմնյաշչին, Կիրիլ Ալեքսեենկոն, Վան Հաոն և Մաքսիմ Վաշիե-Լագրավը:
Այսօր, Երևանի ժամանակով 15.00-ին կկայանա մրցաշարի առաջին տուրը: