Լոնդոնում դադարեցվեց բռնցքամարտի օլիմպիական վարկանիշային մրցաշարը:
Մինչ դադարը հայտարարելը ռինգ դուրս եկավ Հայաստանի վերջին ներկայացուցիչ 69 կգ քաշային Գուրգեն Մադոյանը: Վերջինս պարտվեց Թուրքիան ներկայացնող Նեչատ Էկինչին:
Հիշեցնենք, որ Կորյուն Սողոմոնյանն արդեն հասցրել է նվաճել օլիմպիական ուղեգիր: Մրցաշարի վերսկսման ժամկետների մասին ինֆորմացին հայտնի կդառնա ավելի ուշ: