Բասկետբոլի Հայաստանի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Ռեքս Կալամյանը կաշխատի NBA-ում հանդես եկող «Միլուոկի Բաքս» ակումբում։
NBA-ում 30 տարվա փորձ ունեցող հայազգի մասնագետը կլինի «Միլուոկի Բաքսի» գլխավոր մարզիչ Դոկ Ռիվերսի օգնականը, հայտնում է Հայաստանի Բասկետբոլի ֆեդերացիայի պաշտոնական կայքը:
Ռեքս Կալամյանի գլխավորությամբ Հայաստանի հավաքականը կմասնակցի Աշխարհի 2027 թվականի առաջնության նախընտրական առաջին փուլին։
Հիշեցնենք, որ Հայաստանը փետրվարի 22-ին կանցկացնի առաջին հանդիպումը՝ մրցելով Ավստրիայի հավաքականի հետ, իսկ փետրվարի 25-ին կհյուընկալի Ալբանիային: