«Լոս Անջելես Լեյքերսի» բասկետբոլիստ Լեբրոն Ջեյմսը պատմության մեջ 20-րդ անգամ ընդգրկվել է NBA-ի Բոլոր աստղերի խաղի մեկնարկային կազմում։
Նա դարձավ պատմության մեջ առաջին բասկետբոլիստը, ով հասել է նման նվաճման։
Նա ընդգրկվել է Արևմտյան կոնֆերենցիայի լավագույն խաղացողների թիմում։ Նա Բոլոր աստղերի խաղին մասնակցում է 2005 թվականից։
Նշենք, որ Արևմտյան կոնֆերենցիայի թիմի ավագ է ընտրվել հենց «Լեյքերսի» առաջատար Լեբրոն Ջեյմսը։
Ջեյմսը չորս անգամ դարձել է NBA-ի չեմպիոն, իսկ 2023 թվականին դարձել է լիգայի ամենաարդյունավետ բասկետբոլիստ (կանոնավոր մրցաշրջան և փլեյ-օֆֆ)։