Հունահռոմեական ըմբշամարտի Հայաստանի հավաքականի նախկին անդամ, օլիմպիական փոխչեմպիոն, աշխարհի ու Եվրոպայի չեմպիոն Արսեն Ջուլֆալակյանը հանդես կգա Արգենտինայի դրոշի ներքո։
36-ամյա ըմբիշն արդեն մրցաշարի է մասնակցել Փարիզում, ու Արգենտինայի համար նվաճել արծաթե մեդալ։
Հայ ըմբիշը 2021 թվականին հայտարարել էր կարիերան ավարտելու մասին։ 2018-2020 թվականներին Ջուլֆալակյանը եղել է ՀՀ Ազգային ժողովի պատգամավոր։