Ֆորմուլա 1-ի եռակի չեմպիոն, հոլանդացի Մաքս Ֆերստապենը բացատրել է, թե ինչու է մանկուց երկրպագում ՊՍՎ ֆուտբոլային ակումբին։
«Դա սկսվեց իմ հորից, մի ժամանակ նրան հովանավորում էր Philips-ը: Հետո նրան պարբերաբար հրավիրում էին ՊՍՎ-ի հանդիպումներին, երբեմն էլ ես նրա հետ գնում էի։ Աստիճանաբար կապ է հայտնվում, այն սեղմվում է, և դու արդեն քեզ ասոցացնում ես ակումբի հետ։ Էմոցիոնալ առումով ՊՍՎ-ն ինձ ավելի է սազում, քան, ասենք, «Այաքսը»: Ամստերդամը տարբերվում է Էյնդհովենից։
Ես ինձ որևէ կոնկրետ ֆուտբոլիստի հետ չեմ կապում։ Եվ ես ինքս ինձ ֆուտբոլիստ չեմ զգում, չնայած երբեմն կարող եմ հարվածել գնդակին։ Հաճույքով եմ դիտում հանդիպումները։ Ես իսկապես փորձում եմ հետևել ՊՍՎ-ի հանդիպումներին, եթե կարող եմ»,- Ֆերստապենի խոսքերն է մեջբերում Formula1-ը: