Հայտնի է դարձել, թե ում են բուքմեյքերները համարում «Ոսկե գնդակի» գլխավոր հավակնորդը 2019-ի արդյունքներով:
Հիշեցնենք, որ France Football ամսագիրը հրապարակել էր 30 հավակնորդների անունները ։
Բուքմեյքերների համաձայն՝ ակնհայտ ֆավորիտը «Լիվերպուլի» և Նիդերլանդների հավաքականի պաշտպան Վիրջիլ վան Դեյկն է: Նրա հաղթանակի գործակիցը 1.36 է։
Չեմպիոնների լիգայի գործող հաղթողին հաջորդում է «Բարսելոնայի» և Արգենտինայի հավաքականի ավագ Լիոնել Մեսսին՝ 2,88:
Առաջատարների եռյակը եզրափակում է «Յուվենտուսի» և Պորտուգալիայի հավաքականի հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուն՝ 19,0: