«Ալ-Նասրի» աստղային հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուի հարսնացուն՝ Ջորջինա Ռոդրիգեսը, իր սոցիալական ցանցերում կրոնական լուսանկար է հրապարակել՝ հետին պլանում Հիսուս Քրիստոսի խաչելությունը։
Աղջիկը ձեռքը պարզել է խաչելության ֆոնին՝ ձեռքում պահելով փոքրիկ խաչ։ «Միշտ ձեռքի տակ»,- գրել է նա լուսանկարի տակ։
Ռոնալդուի պայմանագիրն «Ալ-Նասրի» հետ նախատեսված է մինչև 2025 թվականը: