Անգլիայի Պրեմիեր լիգայի 20-րդ տուրի խաղում «Լիվերպուլը» 4-2 հաշվով հաղթեց «Նյուքասլին»։ Խաղը կայացել է Լիվերպուլում՝ «Էնֆիլդ» մարզադաշտում։
Տանտերերի կազմում գոլերը խփեցին Մոհամեդ Սալահը (49-րդ և 86-րդ րոպեներ), Կերտիս Ջոնսը (74-րդ), Կոդի Գակպոն (78-րդ):
Հյուրերի կազմում գոլի հեղինակ դարձան Ալեքսանդր Իսակը (54) և Սվեն Բոտմանը (81):
20 տուրից հետո «Լիվերպուլը» 45 միավորով միանձնյա գլխավորում է Անգլիայի առաջնության մրցաշարային աղյուսակը։ «Նյուքասլը» մրցաշարային աղյուսակի 9-րդ տեղում է (29 միավոր):