«Կրասնոդարի» երկրպագուները ժամանել են Սոչի ու հավաքվել են «Ֆիշտ» մարզադաշտի դարպասների մոտ: Այս մասին հայտնում է Чемпионат-ը:
Այդուհանդերձ, ավելի վաղ հայտնի էր դարձել, որ «Սոչի»-«Կրասնոդար» հանդիպումը կկայանա առանց հանդիսականի՝ կորոնավիրուսի տարածման պատճառով:
ՌՖՊԼ-ի 22-րդ տուրի «Սոչի»-«Կրասնոդար» խաղը կմեկնարկի Երևանի ժամանակով 15:00-ին: Հայաստանի ազգային հավաքականի հարձակվող Ալեքսանդր Կարապետյանը «Սոչիի» պահեստայինների թվում է: