Պորտուգալիայի հավաքականի և Սաուդյան Արաբիայի «Ալ-Նասրի» լեգենդար հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուն ճանաչվել է Google-ի պատմության մեջ ամենաշատ որոնված մարզիկը ընկերության հիմնադրումից՝ 1998 թվականից ի վեր։ Այս մասին հայտնում է Google YouTube-ի պաշտոնական ալիքը։
Հարկ է նշել, որ Կրիշտիանու Ռոնալդուն «Ինտեր Մայամիի» արգենտինացի հարձակվող Լիոնել Մեսսիի հետ միասին չեն ընդգրկվել 2023 թվականին Google-ում որոնված լավագույն 10 մարզիկների մեջ։
Կրիշտիանու Ռոնալդուն «Ալ-Նասրում» հանդես է գալիս 2023 թվականի հունվարից։