Այսօր՝ դեկտեմբերի 17-ին, Անգլիայի Պրեմիեր լիգայի 17-րդ տուրի խաղում հանդիպել են «Արսենալն» ու «Բրայթոն ընդ Հով Ալբիոնը»։ Լոնդոնի «Էմիրեյթս» մարզադաշտում կայացած խաղն ավարտվել է տանտերերի՝ 2-0 հաշվով հաղթանակով։
Հանդիպման առաջին խաղակեսն անցել է առանց գոլերի. խաղի երկրորդ կեսում՝ 53-րդ րոպեին, Գաբրիել Ժեզուսը բացել է խաղի հաշիվը՝ առաջ մղելով «Արսենալին»։ Հանդիպման վերջնամասում՝ 87-րդ րոպեին, Կայ Հավերցը կրկնապատկել է «զինագործների» առավելությունը՝ ձևակերպելով հանդիպման վերջնական հաշիվը՝ 2:0։
Այս հանդիպումից հետո «Արսենալը» բարձրացել է Անգլիայի Պրեմիեր լիգայի 2023/2024 մրցաշրջանի մրցաշարային աղյուսակի առաջին տեղը՝ առաջ անցնելով «Լիվերպուլից» (37 միավոր 16 հանդիպումներում)։ Թիմը 17 խաղում վաստակել է 39 միավոր։ «Բրայթոնը» 25 միավորով նահանջել է 9-րդ հորիզոնական: