ՖԻՖԱ-ի մամուլի ծառայությունը հրապարակել է այն թիմերի ցուցակը, որոնք կմասնակցեն 2025 թվականի աշխարհի ակումբային առաջնությանը, որին ընդհանուր առմամբ կմասնակցի 32 ակումբ։
Եվրոպայից մրցաշարին կմասնակցեն չեմպիոնների ուղով (հաղթանակ ՈՒԵՖԱ-ի Չեմպիոնների լիգայում) ընտրված չորս ակումբներ ՝ «Չելսին» (Անգլիա), «Ռեալը» (Իսպանիա), «Մանչեսթեր Սիթին» (Անգլիա), ինչպես նաև ընթացիկ խաղարկության հաղթողը։
Վարկանիշով մրցաշար կմտնեն ևս ութ թիմեր, արդեն հայտնի են հինգ ակումբների անուններ՝ «Բավարիա» (Գերմանիա), ՊՍԺ (Ֆրանսիա), «Ինտեր» (Իտալիա), «Պորտու» և «Բենֆիկա» (երկուսն էլ՝ Պորտուգալիա):
Մրցաշարին կմասնակցեն նաև «Ալ-Ահլի» (Եգիպտոս), «Վիդադ» (Մարոկկո), «Ալ-Հիլալ» (Սաուդյան Արաբիա), «Ուրավա Ռեդ Դայմոնդս» (Ճապոնիա), «Մոնտերեյ» (Մեքսիկա) , «Սիթլ Սաունդերս (ԱՄՆ), «Լեոն» (Մեքսիկա), «Օքլենդ Սիթի» (Նոր Զելանդիա), ինչպես նաև «Պալմեյրաս», «Ֆլամենգո», «Ֆլումինենսե» (բոլորը՝ Բրազիլիա):
Թարմացված ձևաչափով առաջին մրցաշարը կանցկացվի 2025 թվականի հունիսի 15-ից հուլիսի 13-ը ԱՄՆ-ում։ Մրցույթը կանցնի նույն ձևաչափով, ինչ 2022 թվականի Ֆուտբոլի աշխարհի առաջնությունը և 2023 թվականի ՖԻՖԱ-ի կանանց աշխարհի գավաթը, միայն թե երրորդ տեղի համար խաղ չի լինի: