Այս շաբաթ ավարտվեցին Չեմպիոնների լիգայի, Եվրոպայի լիգայի և Կոնֆերենցիաների լիգայի խմբային փուլերը։ Վերջին տուրերի արդյունքներով որոշվեցին մրցաշարի փլեյ-օֆֆ դուրս եկած թիմերը։
Ընդհանուր առմամբ, եվրագավաթների գարնանային հատվածին կմասնակցեն թոփ-5 լիգաների 31 ակումբներ։
Ամենաշատ ներկայացուցիչն ունի Իտալիան՝ 7 թիմ (Ինտեր, Նապոլի, Լացիո, Ատալանտա, Ռոմա, Միլան, Ֆիորենտինա), 6-ական թիմ ներկայացնում են մյուս լիգաները։
Գերմանիայից մրցաշարին կամասնակցեն հետևյալ ակումբները՝ Բավարիա, Բորուսիա Դ, ՌԲ Լայպցիգ, Բայեր, Ֆրայբուրգ, Այնտրախտ:
Անգլիան կներկայացնեն են Մանչեսթեր Սիթի, Արսենալ, Վեսթ Հեմ, Բրայթոն, Լիվերպուլ, Աստոն Վիլա ակումբները, Իսպանիան՝ Ռեալ Մադրիդ, Ռեալ Սոսյեդադ, Ատլետիկո Մադրիդ, Բարսելոնա, Վիլյառեալ, Բետիս, իսկ Ֆրանսիան՝ ՊՍԺ, Մարսել, Թուլուզ, Ռեն, Լիլ, Լանս:
Դեկտեմբերի 18-ին կկայանա բոլոր եվրագավաթային մրցաշարերի փլեյ-օֆֆի վիճակահանությունը։