Անգլիայի առաջնության 17-րդ տուրի խաղում «Տոտենհեմը» արտագնա հաղթանակ տարավ «Նոթինգհեմ Ֆորեստի» նկատմամբ 2-0 հաշվով։
45+2 րոպեին հյուրերի հարձակվող Ռիշարլիսոնը բացեց խաղի հաշիվը։ 58-րդ րոպեին VAR-ը չեղարկեց տանտերերի հարձակվող Անտոնի Էլանգայի գոլը։
Ավելի ուշ՝ 65-րդ րոպեին, գոլի հեղինակ դարձավ «Տոտենհեմի» կիսապաշտպան Դեյան Կուլուշևսկին։
«Տոտենհեմը» 33 միավորով 5-րդն է Պրեմիեր լիգայի մրցաշարային աղյուսակում: «Նոթինգհեմ Ֆորեսթը» 14 միավորով 16-րդ տեղում է:
























































